Նորայր Նորիկյան. Փաստաբան Четверг, 21.11.2024, 10:37
Меню сайта
Գրադարակ
Հարցում
Մինչև սեպտեմբեր ամիսը ՀՀ-ում տեղի կունենա՞ն, արդյոք, արտահերթ ընտրություններ
Всего ответов: 46
Главная » 2011 » Октябрь » 20 » Կադաֆիին սպանեցին
18:58
Կադաֆիին սպանեցին

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը, որը շրջանառության մեջ է դրել սպանված Կադաֆիի լուսանկարը։ Սակայն այս տեղեկությունն առայժմ չի հաստատվում։

Ավելի վաղ Լիբիայի հեռուստատեսությունը տեղեկություն էր տարածել առ այն, որ  Ազգային անցումային խորհրդի զինվորները Սիրթ քաղաքում գերի են վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ գնդապետ Մուամար Կադաֆիին։

 [ ?]

Բրիտանական Reuters գործակալությունը հաղորդում էր, որ Կադաֆին երկու ոտքից վիրավոր է և ձերբակալվել է Սիրթ քաղաքից փախուստի դիմելու ժամանակ։

 «Նրան բռնել են։ Նա երկու ոտքից վիրավոր է։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են»,– գործակալության հետ զրույցում ասել էր Լիբիայի Ազգային անցումային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Աբդել Մաջիդը։

Բրիտանական մեկ այլ լրատվամիջոց՝  Guardian պարբերականը, հաղորդում էր, որ Կադաֆին ձերբակալվել է Ազգային անցումային խորհրդի ուժերի կողմից՝ Կադաֆիի հայրենի Սիրթ քաղաքն ամբողջությամբ նվաճելուց հետո։

Իսկ արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում էր, որ Կադաֆին սպանվել է, իսկ նրա մարմինը Միսրատա քաղաք է տեղափոխվել։  Հաղորդվում էր նաև, որ սպանվել է Լիբիայի  նախկին պաշտպանության նախարար Աբու Բաքր Յունուսը։

Մուամար Կադաֆիին հավատարիմ զորքերի և ընդդիմադիրների միջև կատաղի մարտերը շարունակվում են փետրվարի վերջից։ Լիբիացի ապստամբները օգոստոսի 22–ի լույս 23–ի գիշերը գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին։ Կադաֆիի գտնվելու վայրն այդ օրվանից հայտնի չէր։

www.tert.am


Прикрепления: Նկար 1
Просмотров: 1025 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Վիճակագրություն

Онлайн всего: 1
հյուրեր 1
Пользователей: 0
Мини-чат
200
Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz