Նորայր Նորիկյան. Փաստաբան Понедельник, 13.05.2024, 16:33
Меню сайта
Գրադարակ
Հարցում
Ցանկանում եք, որ ՀՀ-ը դառնա Եվրոմիության անդամ
Всего ответов: 21
Главная » 2011 » Октябрь » 20

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարությունը, որի գործի քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվեց պաշտոնից եւ կալանավորվեց, մոտենում է ավարտին: Նախօրեին կայացել է այդ գործով դատավարության հերթական նիստը: Նշենք, որ դատարանը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Պաշտպանական ճառով հանդես է եկել մեղադրյալներից Վռամ Բաղդասարյանի պաշտպան Գայանե Խաչատրյանը։ Վռամ Բաղդասարյանի համար դատախազ Կորյուն Փիլոյանը պահանջել է 15 տարվա ազատազրկում։

[ ... Կարդալ շարունակությունը
Просмотров: 973 | Добавил: norikyan | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Արարատ քաղաքում սեպտեբերի 6-ին իր անչափահաս երեխաներին սպանած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Սեւակ Միլիտոնյանը NEWS.am-ին հայտնեց, որ ստացիոնար-դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովը տվել է եզրակացություն, որ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Ռոզա Հակոբի Ալոյանին հարկ է ճանաչել անմեղսունակ: «Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոյիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Այս պահին նախաքննական մարմին կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան»,- նշեց նա:

Ըստ այդմ, դատարանը վճիռ է կայացնելու, թե որ հոգեբուժարանում կպահեն Ռոզա Ալոյանին:

[ ... Կարդալ շարունակությունը
Просмотров: 819 | Добавил: norikyan | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse–ը, որը շրջանառության մեջ է դրել սպանված Կադաֆիի լուսանկարը։ Սակայն այս տեղեկությունն առայժմ չի հաստատվում։

Ավելի վաղ Լիբիայի հեռուստատեսությունը տեղեկություն էր տարածել առ այն, որ  Ազգային անցումային խորհրդի զինվորները Սիրթ քաղաքում գերի են վերցրել Լիբիայի նախկին առաջնորդ գնդապետ Մուամար Կադաֆիին։

 [ ... Կարդալ շարունակությունը
Прикрепления: Картинка 1
Просмотров: 999 | Добавил: norikyan | Дата: 20.10.2011 | Комментарии (0)

Վիճակագրություն

Онлайн всего: 1
հյուրեր 1
Пользователей: 0
Мини-чат
200
Copyright MyCorp © 2024
Сделать бесплатный сайт с uCoz